Ամերիկացի հետաքննող լրագրող Լինդսի Սնելը Twitter-ում զարհուրելի տեսանյութ է հրապարակել, որում ցույց է տալիս «Թահրիր ալ Շամ» խմբավորման վերահսկողության տակ գտնվող Իդլիբի դպրոցում տիրող վիճակը:
Դպրոցում երեխաների նկատմամբ այդտեղ բռնություն է կիրառվում: Տեսանյութում երևում է, թե ինչպես են տղաները շարք կանգնում, որպեսզի ուսուցիչների կողմից ծեծի ենթարկվեն:
«Սա ընդամենը մեկն է այն բազմաթիվ վայրագություններից, որոնք արևմտյան լրագրողներին չեն ցուցադրում քարոզչական շրջագայությունների ժամանակ»,- նշել է Սնելը իր գրառման մեջ:
Horrifying videos shows children at a school in HTS-controlled Idlib made to line up so that teachers can beat them. (Just one of the many atrocities western journalists aren’t shown on their propaganda tours.) pic.twitter.com/URICQV1J6x
— Lindsey Snell (@LindseySnell) April 6, 2021










