ՄՄարիամ Մխիթարյան

Էրդողանին հրավիրել են Ղրիմ

Էրդողանին հրավիրել են Ղրիմ

Ղրիմի ժողովրդական դիվանագիտության և ազգամիջյան հարաբերությունների հարցերով խորհրդարանի հանձնաժողովի նախագահ Յուրի Գեմպելը Թուրքիայի առաջնորդ Էրդողանին հրավիրել է այցելել թերակղզի, հայտնում է РИА Новости-ն:

«Էրդողանը, եթե իսկապես իմաստուն և համարձակ քաղաքական գործիչ է, կարող է գալ Ղրիմ: Այն բաց է, Ռուսաստանը ձգտում է թափանցիկ երկխոսություն վարել բոլոր պետությունների հետ՝ կառուցելով բարիդրացիական հարաբերություններ»,- ասել է նա:

Գեմպելի կարծիքով՝ այս պահին Թուրքիայի նախագահը Ղրիմի բնակիչների համար անհեռատես ու վիրավորական հայտարարություններ է անում:

«Ժամանակն է, որ թուրքական շրջանները տնտեսական հարաբերություններ հաստատեն Ղրիմի հետ, իսկ Էրդողանն էլ ուշադրություն դարձնի Ուկրաինայի ​​ղեկավարության վրա, որը կոպտորեն ոտնահարում է մարդու իրավունքները՝ կազմակերպելով թերակղզու տարբեր շրջափակումներ»,- ասել է Գեմպելը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում