ԼԼիլիթ Սեդրակյան

Արցախում տեղի է ունեցել պետական պարգևների և կոչումների շնորհման հանձնաժողովի նիստը

Արցախում տեղի է ունեցել պետական պարգևների և կոչումների շնորհման հանձնաժողովի նիստը

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ԱՀ նախագահին առընթեր Պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի նոր կազմով անդրանիկ նիստը՝ ԱՀ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ, Արցախի հերոս Արարատ Մելքումյանի նախագահությամբ:

Իր խոսքում նախագահն անդրադարձել է հատկապես 44-օրյա պատերազմի ընթացքում հայ մարտիկների ցուցաբերած անձնուրաց տոկունությունն ու հերոսությունը ըստ արժանվույն գնահատելու անհրաժեշտությանը՝ նշելով, որ հաշվի առնելով պատերազմի դժվարությունները՝ հանձնաժողովից առավել նրբանկատ և անաչառ աշխատանք է ակնկալվում:

Հանձնաժողովում ընդգրկված են ԱՀ նախագահի աշխատակազմի, պաշտպանության բանակի, ԱՀ ԿԳՄՍ և առողջապահության նախարարությունների, հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում