ՄՄարիամ Մխիթարյան

Euronews հեռուստաալիքը դադարեցնում է հեռարձակումը Բելառուսում

Euronews հեռուստաալիքը դադարեցնում է հեռարձակումը Բելառուսում

Այսօր Բելառուսի տեղեկատվության նախարարությունը Euronews հեռուստաալիքը հանել է Բելառուսում հեռարձակվելու թույլտվություն ստացած արտասահմանյան ԶԼՄ-ների ցուցակից: Euronews-ի հեռարձակման թույլտվության ժամկետը լրացել է, և Մինսկը չի պատրաստվում այն երկարաձգել: Այս մասին հայտնում է BelTA-ն:

Միևնույն ժամանակ այսօրվանից Բելառուսում սկսվում է «Победа» ռուսական հեռուստաալիքի հեռարձակումը: Տեղեկատվության նախարարությունը պարզաբանել է, որ նոր հեռուստածրագիրը պատմելու է անցյալ դարի պատմության ամենակարևոր իրադարձության՝ «Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի» մասին:

Ցուցադրվելու են խորհրդային ​​ռազմական կինոյի դասական գործեր, ռուսական կինոնկարներ և սերիալներ, վավերագրական հաղորդումներ Հայրենական մեծ պատերազմի մասին, վետերանների վկայություններ, հարցազրույցներ պատմաբանների և փորձագետների հետ, ինչպես նաև որոնողական խմբերի հայտնագործություններ և բացահայտումներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում