ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիան կասեցնում է Իտալիայի հետ 83 մլն դոլարի գործարքը՝ կապված Դրագիի հայտարարությունների հետ

Թուրքիան կասեցնում է Իտալիայի հետ 83 մլն դոլարի գործարքը՝ կապված Դրագիի հայտարարությունների հետ

Թուրքիան չեղարկել է իտալական ընկերությունից ուղղաթիռներ գնելու 83 միլիոն դոլար արժողությամբ գործարքը, երբ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս մասին հայտնում է ahvalnews-ը՝ վկայակոչելով իտալական La Repubblica և Il Fatto Quotidiano թերթերը:

Պարբերականները գրում են, որ Թուրքիայի իշխանությունը Իտալիայի կառավարությունից պահանջում է պաշտոնական ներողություն խնդրել Դրագիի՝ Թուրքիայի ղեկավարին «բռնապետ» կոչելու համար:

Դրագին Էրդողանին քննադատել էր Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի Անկարայում կայացած հանդիպման ժամանակ ցույց տված «անպատշաճ պահվածքի» համար: Ֆոն դեր Լեյենը մնացել էր առանց աթոռի, երբ երկու տղամարդիկ արագ զբաղեցրել էին սենյակի երկու աթոռը:

Անկարան սառեցրել է իտալական Leonardo ընկերությունից ուսումնական ուղղաթիռներ գնելու գործարքը, որը նախատեսվում էր ստորագրել առաջիկա օրերին, գրում են թերթերը ՝ հավելելով, որ Թուրքիայում գործող առնվազն երեք իտալական ընկերություններ, այդ թվում ՝ Ansaldo Energia էներգետիկ ընկերությունը, որը էլեկտրակայաններ է կառուցում Թուրքիայում, նույնպես ծանուցագրեր են ստացել Անկարայից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում