ԼԼիլիթ Գասպարյան

Գոռ Մինասյանը նվաճեց Եվրոպայի առաջնության արծաթե, Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալ

Գոռ Մինասյանը նվաճեց Եվրոպայի առաջնության արծաթե, Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալ

Մոսկվայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում +109 կգ քաշայինների պայքարում հայ ծանրորդ Գոռ Մինասյանը նվաճեց արծաթե մեդալ:  

Գոռ Մինասյանը պոկեց 216 կգ, հրեց 248 կգ և երկամարտի 464 կգ արդյունքով նվաճեց Եվրոպայի առաջնության արծաթե մեդալ՝ արդեն 3-րդ անգամ: 

Նույն քաշայինների պայքարում հայ ծանրորդ Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում նվաճեց փոքր բրոնզե մեդալ՝ գլխավերևում պահելով 205 կգ-անոց, հրում վարժությունում՝ 240 կգ-անոց ծանրաձողը: Երկամարտի 445 կգ արդյունքով Լալայանը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ: Սա Վարազդատ Լալայանի առաջին մեդալն է մեծահասակների առաջնությունում: 

Վրաց ծանրորդ Լաշա Տալախաձեն դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր՝ երկամարտի 485 կգ արդյունքով՝ միաժամանակ սահմանելով երկամարտի աշխարհի ռեկորդ:  

Նշենք՝ այսօր ավելի վաղ +87 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ, 22-ամյա Արփինե Դալալյանը երկամարտի 221 կգ արդյունքով զբաղեցրել էր 4-րդ տեղը:  

Այսքանով ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը թիմային հաշվարկում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:  

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում