ԱԱրման Գալոյան

Մահացել է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը

Մահացել է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը

82 տարեկան հասակում մահացել է ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Արման Նավասարդյանը ծնվել է 1939թ. ապրիլի 6-ին՝ Երևանում:

Կրթություն՝   

1956-1960 թթ. սովորել է Վալերի Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարան

1974-1976 թթ. ԽՍՀՄ  արտգործնախարարության  դիվանագիտական  ակադեմիա

1988-1989թթ. ԽՍՀՄ արտգործնախարարության  դիվանագիտական  ակադեմիա, ղեկավար կադրերի վերապատրաստում

 2015-2018 թթ. Հայ-Ռուսական համալսարանի իրավունքի և քաղաքականության ինստիտուտի միջազգային հարաբերությունների և համաշխարհային քաղաքականության ամբիոնի հայցորդ

Աշխատանքային գործունեություն՝

1959-1966 թթ.  Ռադիոհաղորդման և հեռուստատեսության պետական կոմիտե, հաղորդավար

1966-1969 թթ.   Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի կոմիտե, ավագ ռեֆերենտ

1969-1973 թթ. Հայկական ՍԽՀ նախարների խորհուրդ, արտաքին կապերի վարչության ռեֆերենտ

1973-1974 թթ. Հայկական ՍԽՀ ԱԳՆ արարողակարգային-հյուպատոսական վարչության պետ

1974-1976 թթ. ԽՍՀՄ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա

1976-1978 թթ. Ալժիրում ԽՍՀՄ գլխավոր հյուպատոսություն, փոխհյուպատոս

1978-1980 թթ. Ալժիրում ԽՍՀՄ գլխավոր հյուպատոսություն, հյուպատոս

1980-1982 թթ. ԽՍՀՄ ԱԳՆ  աֆրիկյան առաջին բաժին, առաջին քարտուղար

1982-1988 թթ. Սենեգալում ԽՍՀՄ դեսպանության խորհրդական

1988-1989թթ.  ԽՍՀՄ արտգործնախարարության  դիվանագիտական  ակադեմիա, ղեկավար կադրերի վերապատրաստում

1989-1990 թթ. ԽՍՀՄ ԱԳՆ տեղեկատվության և աշխատանքի կազմակերպման վարչության պետ

1990-1991 թթ. ՀՀ նախարարների խորհրդին կից տպագրության կոմիտե

1991-1993 թթ.  ՀՀ ԱԳՆ փոխարտգործնախարար

1993-1998 թթ. ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Ավստրիայում՝ համատեղության կարգով Հունգարիայում, ՀՀ ներկայացուցիչ ԵԱՀՄ-ում և ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակում

1998-2001 թթ. ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Լիբանանում

2001-2010 թթ. Գրոստկոմ ռազմավարական կենտրոն, վերլուծաբան

2010-2013 թթ. Գլաձոր համալսարան, Միջազգային հարաբերությունների ամբիոնի դասախոս

2016-2018 թթ. Հանրային դիվանագիտության դպրոցի դասախոս

2013-ից Հայ-Ռուսական համալսարանի իրավունքի և քաղաքականության ինստիտուտի միջազգային հարաբերությունների և համաշխարհային քաղաքականության ամբիոնի վարիչ

Ուներ արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում