Ավազակային հարձակում տարադրամի փոխանակման կետի վրա

Ավազակային հարձակում տարադրամի փոխանակման կետի վրա

Ավազակային հարձակում է տեղի ունեցել մայրաքաղաքում: Առավոտյան Մալաթիա-Սեբաստիայի խանութներից մեկի տարադրամի փոխանակման կետի մոտ հնչել են կրակոցներ: Նախնական տեղեկություններով՝ հարձակվողը եղել է դիմակավորված: Նրան դիմադրություն է ցույց տվել փոխանակման կետի աշխատակիցը: Չարագործը կրակոցներ է արձակել և դիմել փախուստի: Նրան չի հաջողվել գումար հափշտակել։ Ի դեպ, նախօրեին տարադրամի փոխանակման կետի աշխատակցի վրա հարձակում էր եղել Հրազդան քաղաքում: 3 անհայտ անձինք փայտե մահակներով հարվածել էին քաղաքացուն, կողոպտել նրա մոտ եղած խոշոր չափի գումարը և փախուստի դիմել: Այս հարձակումների հետքերով գնացել են մեր նկարահանող խմբերը՝ հասկանալու համար, թե արդյոք ավազակային խումբ է գործում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում