«Դեպի եվրատեսիլ». 1-ին կիսաեզրափակչում կմրցեն 6 լավագույնները

«Դեպի եվրատեսիլ». 1-ին կիսաեզրափակչում կմրցեն 6 լավագույնները

Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Դեպի Եվրատեսիլ» նախագծի 1-ին կիսաեզրափակիչ փուլը եթեր կհեռարձակվի դեկտեմբերի 10-ին՝ ժամը 22:00-ին, Առաջին ալիքի ուղիղ եթերում: Լյուսի, Մարտա, Արծվիկ, Սյուզաննա Մելքոնյան, Իջին, Վահե Ալեքսանյան. նրանցից միայն 4-ը հնարավորություն կստանան անցնելու հաջորդ փուլ եւ պայքարը շարունակելու «Եվրատեսիլ-2017»-ին մասնակցելու հնարավորության ձեռքբերման համար: 

Նախագծի հաղթողը կորոշվի պրոֆեսիոնալ ժյուրիի եւ հեռուստադիտողների sms քվեարկության արդյունքում՝ Առաջին ալիքի ուղիղ եթերում: Եվրատեսիլյան երկրպագուները կարող են աջակցել իրենց նախընտրած մասնակիցներին՝ sms հաղորդագրություններ ուղարկելով 1008 կարճ համարին՝ նշելով մասնակցի երկնիշ համարը: Իսկ համարները հետեւյալն են՝ 01 Մարտա, 02 Արծվիկ, 03 Իջին, 04 Լյուսի, 05 Սյուզաննա Մելքոնյան, 06 Վահե Ալեքսանյան: 

Կարճ հաղորդագրություններ կարելի է ուղարկել ինչպես Հայաստանից, այնպես էլ Արցախից, յուրաքանչյուր հեռախոսահամարից՝ առավելագույնը 20 անգամ: Մեկ հաղորդագրության արժեքը 300 դրամ է (ներառյալ ԱԱՀ): 

Հիշեցնենք, որ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասին Հանրային հեռուստաընկերությունը հայտարարեց ամռանը՝ հնարավորություն տալով ամբողջ աշխարհում բնակվող մեր հայրենակիցներին մասնակցելու մեգաերաժշտական մրցույթին, հաղթել եւ ներկայացնել Հայաստանը «Եվրատեսիլ- 2017»-ին: Նախագծին մասնակցության հայտ ներկայացրին հարյուրավոր հայրենակիցներ ամբողջ աշխարհից՝ ԱՄՆ-ից, Իսպանիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ուզբեկստանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Լիբանանից, սակայն, նրանցից միայն 80-ը հնարավորություն ստացան սկսել հեռուստատեսային պայքարը: Մասնակիցների հեռուստատեսային լսումների փուլը տեւել է 3 շաբաթ: 

Մանրամասներին կարող եք ծանոթանալ www.eurovision.am կայքում: Նախագծի մասնակիցների ելույթները կարող եք գտնել յութուբի պաշտոնական ալիքում, իսկ նրանց սատարել կարող եք ֆեյսբուքի պաշտոնական էջում եւ ինստագրամում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում