ՄՄարիա Գաբրիելյան

ՌԴ և Թուրքիայի նախագահները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

ՌԴ և Թուրքիայի նախագահները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին:  

«Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարձր է գնահատել Ռուսաստանի քայլերը իրավիճակի հետագա կայունացման ապահովման, 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների շարունակական իրականացման ուղղությամբ: Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ վերջերս ունեցած շփումների արդյունքների մասին: Երկուստեք կարծիք են հայտնել Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների ակտիվացման անհրաժեշտության մասին»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Կողմերը նաև անդրադարձել են Սիրայի, Լիբիայի խնդիրներին:

Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ստամբուլի ջրանցքի շինարարության ընթացքում անհրաժեշտ է պահպանել 1936 թ. կնքված Մոնտրոյի կոնվենցիան:  

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում