ԱԱրման Գալոյան

ՀՀ ԿԳՄՍ և ՌԴ սպորտի փոխնախարարները քննարկել են հայ-ռուսական համագործակցության զարգացման նոր հեռանկարները

ՀՀ ԿԳՄՍ և ՌԴ սպորտի փոխնախարարները քննարկել են հայ-ռուսական համագործակցության զարգացման նոր հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր հանդիպել է Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարի տեղակալ Քսենիա Մաշկովայի հետ: Կողմերը քննարկել են սպորտի ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր, երկուստեք կարևորվել է համատեղ մարզական միջոցառումների անցկացումը: 

Անդրադարձ է եղել մասնավորապես հակադոպինգային ոլորտում համագործակցությանը, քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի տարբեր մարզաձևերի հավաքականների համատեղ ուսումնամարզական հավաքների, ինչպես նաև մարզիչների համար սեմինարներ և փոխանակման ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: Կողմերը կարևորել են նաև փոխգործակցությունն ու փորձի փոխանակումն ադապտիվ և մասսայական սպորտի զարգացման գործում:

Կարեն Գիլոյանը և Քսենիա Մաշկովան հայ-ռուսական սպորտային հարաբերությունների զարգացմանն ուղղված գործնական քայլեր ձեռնարկելու պայմանավորվածություն են ձեռք բերել:

Հավելենք, որ Կարեն Գիլոյանը ռուս գործընկերոջը հրավիրել է Հայաստան, իսկ Քսենիա Մաշկովան ԿԳՄՍ նախարարի տեղակալին՝ ներկա գտնվելու աշնանը Կազանում կայանալիք ԱՊՀ երկրների առաջին մարզական խաղերին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում