ՄՄարիամ Մխիթարյան

Անկարայում Իտալիայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Էրդողանի մասին Իտալիայի վարչապետի խոսքի պատճառով

Անկարայում Իտալիայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Էրդողանի մասին Իտալիայի վարչապետի խոսքի պատճառով

Անկարայում Իտալիայի դեսպան Մասիմո Գայանիին կանչել են Թուրքիայի արտգործնախարարություն, հայտնում է Anadolu-ն:

Պատճառը նախագահ Թայիփ Էրդողանի հասցեին Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի` Թուրքիայի բնորոշմամբ՝ «անընդունելի» հայտարարություններն են: Իտալիայի վարչապետը քննադատել է Թուրքիայի նախագահին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար՝ նրան անվանելով «բռնապետ»:

Ավելի ուշ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Twitter-ում պատասխանել է Դրագիին. «Մենք խստորեն դատապարտում ենք Իտալիայի նշանակված վարչապետ Դրագիի անընդունելի պոպուլիստական ​​հռետորաբանությունը և մեր ընտրված նախագահի վերաբերյալ նրա տգեղ ու անողոք հայտարարությունները»,- գրել է արտգործնախարարը:

Երեքշաբթի Անկարայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին նստացրել էին բազմոցին, ինչը արարողակարգով չի համապատասխանում նրա պաշտոնին: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում