ՀՀովհաննես Վարդանյան

ԵԼ. «Ռոման» կամային հաղթանակ է տարել դիմակայության առաջին խաղում

ԵԼ. «Ռոման» կամային հաղթանակ է տարել դիմակայության առաջին խաղում

Ֆուտբոլի Եվրոպա լիգայում կայացել են քառորդ եզրափակչի առաջին հանդիպումները: «Ռոման» արտագնա խաղում մրցել է «Այաքսի» հետ և կամային հաղթանակ տոնել 1:2 հաշվով:

Առաջին խաղակեսի վերջնամասում Դավի Կլասենն առաջ է մղել տանտերերին: 57-րդ րոպեին Պելեգրինին տուգանայինից կատարած հարվածով հաշիվը դարձրել է 1:1: 87-րդ րոպեին Իբանեսը խփել է իր թիմի հաղթական գոլը: Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին:

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր խաղին վնասվածքի պատճառով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում