ՆՆարեկ Սահակյան

Լոռու ՄՓՎ փորձագետը՝ հաշմանդամային բազկամարտի առաջնության հաղթող

Լոռու ՄՓՎ փորձագետը՝ հաշմանդամային բազկամարտի առաջնության հաղթող

Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի կազմակերպած հաշմանդամային բազկամարտի պաշտոնական առաջնությունում 65 կիլոգրամ քաշային կարգում աջ և ձախ ձեռքերով առաջին տեղ է զբաղեցրել Լոռու մարզային փրկարարական վարչության ՃԿԿ փորձագետ Հարություն Մխիթարյանը՝ պարգևատրվելով դիպլոմներով, մեդալներով և գավաթներով:

Մրցաշարն անցկացվել է բազկամարտի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգին համապատասխան: Մասնակցել է հաշմանդամություն ունեցող 64 մարզիկ` Հայաստանից և Արցախից։ Առաջնությունն իրականություն է դարձել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Հաղթող ճանաչված Հարություն Մխիթարյանը 6 տարի առաջ է սկսել զբաղվել բազկամարտով. Հայաստանի բազմակի չեմպիոն է, Համաշխարհային առաջնության բրոնզե, Եվրոպայի առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում