ԼԼիլիթ Գասպարյան

Հայտնաբերվել է ևս 9 աճյուն. ԱՀ ԱԻՊԾ

Հայտնաբերվել է ևս 9 աճյուն. ԱՀ ԱԻՊԾ

Ջրականի շրջանում այսօր Արցախի փրկարարները որոնումների արդյունքում հայտնաբերել են 7 աճյուն: Եվս 2 աճյուն հայկական կողմին՝ ենթադրաբար Թալիշի ուղղությունից, փոխանցել են ադրբեջանցիները, հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից:

 

Հայ զինծառայողների ինքնությունը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:

 

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1539 է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում