ՄՄարիամ Մխիթարյան

Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլին Վրաստանում է

Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլին Վրաստանում է

Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլին դարձյալ Թբիլիսիում է: Այս մասին լրագրողը գրել է իր ֆեյսբուքյան էջում: Առևանգումից հետո Մուխթարլին առաջին անգամ է ժամանում Վրաստան, հայտնում է aliq-ը:

Հիշեցնենք՝ ընդդիմադիր հայացքներով աչքի ընկնող ադրբեջանցի լրագրողը 2014 թվականից ապրում էր Թբիլիսիում: 2017-ի մայիսի 29-ին նա անհետացել էր Թբիլիսիի կենտրոնական փողոցներից մեկից: Առևանգման հաջորդ օրը փաստաբանն ասել էր, որ Մուխթարլիին բռնի ուժով տեղափոխել են Ադրբեջան, որտեղ նրան առաջադրվել է պետական սահմանի ապօրինի հատման, մաքսանենգության ու ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու մեղադրանք:

2018-ի հունվարի 12-ին Ադրբեջանի դատարանը նրան 6 տարվա ազատազրկման դատապարտեց: 2020 թվականի մարտին լրագրողն ազատ արձակվեց և տեղափոխվեց Գերմանիա:

Լրագրողի անհետացման գործը մեծ արձագանք ստացավ վրաց հասարակության շրջանում:  Լրագրողի ընտանիքը վստահեցնում է, որ առևանգման հետ առնչություն ունեն Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում