ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ն «արթնացավ» միջուկային գործարքի շուրջ բանակցությունների համար. Ռոհանի

ԱՄՆ-ն «արթնացավ» միջուկային գործարքի շուրջ բանակցությունների համար. Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ ԱՄՆ ղեկավարությունը ցույց է տալիս բանակցություններին վերադառնալու պատրաստակամություն, Թեհրանն էլ իր հերթին է պատրաստ վերադառնալ միջուկային ծրագրով նախատեսված իր պարտավորություններին՝ միայն բոլոր պատժամիջոցները վերացնելու պայմանով՝ հայտնում է BBC-ն:

«Այսօր մենք ականատես ենք մի իրավիճակի, երբ Միացյալ Նահանգները արթնացել է բանակցությունների համար, և մենք հաստատում ենք, որ պատրաստ ենք լուծել չլուծված խնդիրները՝ բոլոր պատժամիջոցները չեղյալ հայտարարելու դիմաց»,- ասել է Ռոհանին կառավարության նիստին:

«ԱՄՆ-ն այսօր խոսում է ուղղակի կամ անուղղակի բանակցությունների պատրաստակամության մասին. սա Իրանի ժողովրդի հաղթանակն է»,- հավելել է Ռոհանին:

Ըստ վերջին տեղեկությունների, Միացյալ Նահանգները միացել է Իրանի միջուկային գործարքի վերականգնմանն ուղղված Վիեննայի բանակցություններին: ԱՄՆ նախկին նախագահ Թրամփը 2018 թ. երկիրը դուրս էր բերել պայմանագրից, իսկ նախագահ Ջո Բայդենը ցանկանում է վերադառնալ համաձայնագրին:

Սպիտակ տունն ընդունում է, որ դրա համար Վաշինգտոնը ստիպված կլինի վերացնել Թրամփի օրոք սահմանված պատժամիջոցները: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ը ցանկանում է, որ նախ՝ Իրանը հրաժարվի ուրանի հարստացման իր ծրագիրը վերսկսելու քայլերից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում