Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՄՄերի Ներսիսյան

Բայդենը պետք է օգտագործի Հայոց ցեղասպանություն եզրույթը. Los Angeles Times

Բայդենը պետք է օգտագործի Հայոց ցեղասպանություն եզրույթը. Los Angeles Times

Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային ջարդից մեկ դար անց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հնարավորություն ունի օգտագործել ազնիվ և ճշգրիտ տերմինաբանություն՝ ավելի քան մեկ միլիոն հայի սպանությունն անվանել ցեղասպանություն. Los Angeles Times-ի խմբագրականում այսօր հատուկ անդրադարձ է եղել Հայոց ցեղասպանության թեմային: Հոդվածում հիշատակվում է՝ Ցեղասպանություն եզրույթը նախկինում օգտագործել է միայն նախագահ Ռոնալդ Ռեյգանը: Խմբագրականում հեղինակը զարմանքով է նկատում՝ ամոթալի է անգամ, որ «Ցեղասպանություն» որակելու հարցն այսօր դեռ քննարկման է դրվում:

Թեպետ թուրքական կառավարությունը, որը շարունակում է հերքել իրականացված ոճրագործությունը, պնդում է, թե կատարվածը պատերազմի հետևանք էր, և մահացել են ոչ միայն հայերը, այլև հրեաներ ու մուսուլմաններ, իրականում հայերը թիրախավորվել են իրենց էթնիկ պատկանելության պատճառով: Չնայած Թուրքիան շարունակում է համառորեն հերքել կատարվածը, աշխարհի շատ երկրներ արդարացիորեն ճանաչում են Հայոց ցեղասպանությունը:

Ինչո՞ւ է Վաշինգտոնը խուսափում իրերն իրենց անուններով կոչել և այդքան խուսանավում ցեղասպանություն եզրույթից, Los Angeles Times-ն իր մեկնաբանությունն ունի.

ԱՄՆ դեպքում՝ հարցը հատկապես սուր է, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան իրենց ռազմական դաշնակիցն է, թուրքական Ինջիրլիքում տեղակայված է ամերիկյան ռազմաբազա: Այդուհանդերձ, թուրք-ռուսական հարաբերություններով պայմանավորված՝ թուրք-ամերիկյան հարաբերությունները վերջին տարիներին վատացել են: Դրա արդյունքում էր, որ ԱՄՆ Սենատը 2019 թվականին պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Սակայն ԱՄՆ արտաքին քաղաքականություն որոշողը Սպիտակ տունն է:

Los Angeles Times-ը հիշեցնում է՝ ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման հիանալի հնարավորություն ուներ կատարելու նախընտրական խոստումն ու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ճանաչելու պատմական փաստը: Այդուհանդերձ, Օբաման վերջին պահին հետքայլ արեց և փոխարենն օգտագործեց «Մեծ եղեռն» եզրույթը: Նույնն արեց նաև հաջորդ նախագահի՝ Դոնալդ Թրամփի վարչակազմը: Ի՞նչ կանի Բայդենը.

Բայդենը ևս իրեն դրսևորել է չափավոր իրատես: Արտաքին քաղաքականությունը կարելի է դիտարկել որպես շախմատային խաղ, որի նպատակը ոչ թե պարտադիր հաղթելն է, այլ վստահ լինելը, որ հակառակորդդ պարտվում է: Սակայն այստեղ կարևոր է ճշմարտությունը և պատմական փաստերի ճանաչումը:

Բայդենը պետք է օգտագործի Հայոց ցեղասպանություն եզրույթը՝ Los Angeles Times-ի խմբագրականն այս կոչով ու հորդորով է ավարտվում:
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում