ՄՄարիամ Մխիթարյան

Մյանմայում ցույցերը ցրելիս զոհերի թիվը հասնում է 570-ի

Մյանմայում ցույցերը ցրելիս զոհերի թիվը հասնում է 570-ի

Մյանմայում ռազմական հեղաշրջման դեմ բողոքի ցույցերին ուժային կառույցների միջամտության արդյունքում զոհերի թիվը հասել է 570 մարդու՝ հայտնում է Anadolu-ն:

Միայն վերջին 24 ժամվա ընթացքում բողոքի գործողությունները ցրելու ժամանակ 7 մարդ է զոհվել, 2658 ցուցարար դեռ գտնվում է կալանքի տակ, 235 մարդու նկատմամբ ձերբակալման հրաման է արձակվել՝ նշում են Մյանմայի քաղբանտարկյալների օգնության ասոցիացիայի զեկույցի հեղինակները:

Չնայած ռազմական իշխանության ճնշումներին, երկրում բողոքի ակցիաները շարունակվում են: Դրանք անցկացվել են շատ քաղաքներում, այդ թվում՝ Մեյգում, Մանդալայում և Բագոյում:

Մյանմայի բանակը փետրվարի 1-ին երկրում իրականացրեց ռազմական հեղաշրջում՝ տապալելով Աուն Սան Սու Կիի կառավարությունը և վերջ տալով երկրում ժողովրդավարական կառավարմանը:

Ի պատասխան հեղաշրջման՝ ամբողջ երկրի քաղաքացիական խմբավորումները քաղաքացիական անհնազանդության արշավ սկսեցին զանգվածային ցույցերով ու նստացույցերով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում