ՆՆարեկ Սահակյան

Արայիկ Հարությունյանն ընդունել է եզդիների ազգային շարժման և հայ-եզդիական կամավորական ջոկատի անդամներին

Արայիկ Հարությունյանն ընդունել է  եզդիների ազգային շարժման և հայ-եզդիական կամավորական ջոկատի անդամներին

Ապրիլի 5-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «Մալա Էզդիա» եզդիների ազգային շարժման և հայ-եզդիական միասնական կամավորական ջոկատի անդամներին՝ շարժման ղեկավար Այսեր Իսայանի գլխավորությամբ:

Արցախի ղեկավարը նշել է, որ հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի, և եզդիները ծանր պահերին միշտ եղել են Հայաստանի ու Արցախի կողքին: Նախագահ Հարությունյանը կարևորել է Հայաստանի եզդի համայնքի ներդրումը Հայրենիքի անվտանգության ապահովման գործում՝ վստահություն հայտնելով, որ համագործակցությունը գնալով կդառնա էլ ավելի ամուր ու բազմակողմանի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում