ԱԱրման Գալոյան

Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով որոշման դեմ

Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով որոշման դեմ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի և դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի գործը կարճելու որոշումն անփոփոխ թողելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ. 1lurer.am-ը տեղեկացավ «Դատալեքս» տեղեկատվական համակարգից:

Հիշեցնենք՝ Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, Սերգո Փանոսյանի բողոքի և ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության Երևանի բաժնի պետի միջնորդության վերաբերյալ իր վարույթում քննված դատական գործերով, անձնական դրդումներով, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի օժանդակությամբ, կատարել է պաշտոնեական կեղծիք:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, հանցակազմի բացակայության հիմքով կարճել էր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործը: Այս որոշումը դատախազությունը բողոքարկել է Վերաքննիչ դատարան, սակայն Վերաքննիչ դատարանը որոշել էր մերժել վերաքննիչ բողոքը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում