ԼԼիլիթ Գասպարյան

Չնայել Թեկուզ փոքր քայլերով Թուրքիայի մոտեցման վերանայումը կարող է հիմք հանդիսանալ նաև Հայաստանի համար հարաբերությունների հաստատման առնչությամբ. Մակունց

Չնայել Թեկուզ փոքր քայլերով Թուրքիայի մոտեցման վերանայումը կարող է հիմք հանդիսանալ նաև Հայաստանի համար հարաբերությունների հաստատման առնչությամբ. Մակունց

Ուզում եմ հստակ արձանագրել, որ որևէ մեկի կողմից չի նշվել Թուրքիայի հետ բարեկամանալու մեկնաբանություն: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: 

«Գոնե մինչև վերջերս Թուրքիան ցույց է տվել, որ ունի ոչ բարեկամական, թշնամական վերաբերմունք Հայաստանի նկատմամբ: Ես կարծում եմ, որ թեկուզ փոքր քայլերով Թուրքիայի մոտեցման վերանայումը կարող է հիմք հանդիսանալ նաև Հայաստանի համար հարաբերությունների հաստատման առնչությամբ»,- նշեց նա:

Մակունցի խոսքով՝ պետք է շատ խորքային դիտարկել յուրաքանչյուր հայտարարություն, թույլ չտալ այնպիսի ձևակերպումներ, որոնք չկան ենթատեքստում: «Այն հայտարարությունները, որոնք հնչում են, տարածաշրջանային փոփոխությունների համատեքստում ենք, և մենք՝ որպես պետական այրեր, պարտավոր ենք հաշվի առնել և որոշել՝ դիրքավորվել կամ վերադիրքավորվել: Դա, սակայն, բոլորովին չի նշանակում այն մեկնաբանությունները, որոնք արվում են, և միաժամանակ ուզում եմ շեշտադրել, որ ազգային ինքնության և պատմական հիշողության պահպանումը մեր յուրաքանչյուրի առաքելությունն է»,- ընդգծեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը:  

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում