ԱԱրևիկ Աբելյան

Սուրեն Գրիգորյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվել են

Սուրեն Գրիգորյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվել են

Այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արձանագրություն է ստորագրել Սուրեն Գրիգորյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու վերաբերյալ:

«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային  ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր  Սուրեն Գրիգորյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է արձանագրության մեջ:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Սուրեն Գրիգորյանը Ֆեյսբուքի էջում գրել է.

«Երևի ենթադրվում է, որ երկար տեքստ պետք է գրեմ՝ ամփոփելով շուրջ երկու տարվա պատգամավորական գործունեությունս, փոխարենը ուղղակի կարճ ասեմ, թե ինչ եզրահանգման եկա այս երկու տարում։

Խորապես համոզված եմ, որ մեր պետության հաջողության գրավականն է միմյանց նկատմամբ սեր տածող, ներողամիտ, ուրիշի սխալը սեփական ջանքով ուղղելուն ունակ և աշխատանքի մշակույթ ունեցող հանրություն ունենալը։

Մնացածը, որքան էլ ավելի կարևոր թվա, երկրորդական է»։

Նշենք՝ մարտի 29-ին ԱԺ պատգամավոր Սուրեն Գրիգորյանը մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում