ԱԱրևիկ Աբելյան

Երկրաբան լինելը ոչ միայն մասնագիտություն է, այլև կոչում. Սուրեն Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել

Երկրաբան լինելը ոչ միայն մասնագիտություն է, այլև կոչում. Սուրեն Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Երկրաբանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել երկրաբանության ոլորտի աշխատողներին:

 
«Երկրաբանների մասնագիտական տոնն ավանդաբար նշվում է յուրաքանչյուր տարվա ապրիլի առաջին կիրակի օրը։
 

Մասնագիտական ​​տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ հանրապետության երկրաբաններին, ոլորտում ներգրավված բոլոր աշխատակիցներին, վաստակավոր հանգստի անցած մեր ավագ գործընկերներին և այս կարևոր ճանապարհն ընտրած մեր երիտասարդներին։ Ինչպես բոլորը կհավաստեն, երկրաբան լինելը ոչ միայն մասնագիտություն է, այլև՝ կոչում:

 

Հարգելի՛ երկրաբաններ, Ձեր արհեստավարժ աշխատանքի շնորհիվ է, որ հնարավոր է դառնում ընդերքի ողջամիտ օգտագործման հնարավորությունը, հանքարդյունաբերության զարգացման ներուժի բացահայտումը, ինչպես նաև օգտակար հանածոների արդյունահանման հնարավորությունների գնահատումը: Հանքարդյունաբերությունը եղել և մնում է Հայաստանի տնտեսության առաջատար ճյուղերից մեկը, ինչը հատկապես ընդգծվեց COVID-19 համավարակի և պատերազմական իրավիճակի պայմաններում: Մեծ է Ձեր ներդրումը նաև սեյսմոլոգիայի և հարակից այլ ոլորտներում հետազոտությունների իրականացման մեջ։
 

Կարևորում եմ նաև մեր գերատեսչության և ակադեմիական ոլորտի գործընկերների համագործակցության հնարավորությունները, քանի որ լեռնամետալուրգիայի և հանքարդյունաբերության բարեփոխումների շղթան դժվար կլինի իրականացնել առանց գիտական մտքի աջակցության։ Դրա վկայությունն էր նաև 2020թ. ոլորտի մասնագետների հետ համագործակցության նախաձեռնումը ռեսուրսների դասակարգման կիրառման հրահանգների և մեթոդական ցուցումների մշակման գործընթացներում, որը դեռ շարունակական բնույթ է կրելու։

 
Բարձր գնահատելով Ձեր նվիրված ու խիստ անհրաժեշտ աշխատանքը երկրի տնտեսության շարունակական կայուն զարգացման գործում` մաղթում եմ առողջություն, բեղմնավոր և արդյունավետ աշխատանք, մասնագիտական նոր հաջողություններ»,- ասված է նախարարի ուղերձում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում