ԳԳայանե Թամամյան

Ադրբեջանցի մարզիկները միջազգային մրցաշարում չեն ներկայացել հայ բռնցքամարտիկների հետ մենամարտերին

Ադրբեջանցի մարզիկները միջազգային մրցաշարում չեն ներկայացել հայ բռնցքամարտիկների հետ մենամարտերին

5 հայ բռնցքամարտիկ հաղթանակով է մեկնարկել Ուկրաինայի Խերսոն քաղաքում ընթացող Միկոլի Մանգերայի անվան 15-րդ միջազգային մրցաշարում:

Մեր բռնցքամարտիկներից առաջինը ռինգ է դուրս եկել 75 կգ քաշային Արման Դարչինյանը, ով վստահ հաղթանակ է տոնել Ուկրաինան ներկայացնող Ալեքսեյ Շիրոևի նկատմամբ:

Իրենց մենամարտերը հաղթանակով են ավարտել նաև 81 կգ քաշայիններ Համբարձում Հակոբյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանը: Համբարձումյանը հաղթել է ուկրաինացի Սերգեյ Սնիտյուկին, իսկ Հովհաննիսյանն առավելության է հասել Ուկրաինայի մեկ այլ ներկայացուցչի՝ Իլյա Մելնիչյուկի նկատմամբ:

Հաղթանակ է գրանցվել նաև 57 կգ քաշային Ժորժիկ Մարությանի և 63 կգ քաշային Հրայր Շահվերդյանի օգտին: Նրանք պետք է մրցեին ադրբեջանցի մարզիկների հետ, սակայն վերջիններս չէին ներկայացել մենամարտին ու հաղթանակը շնորհվել է հայ բռնցքամարտիկներին:
 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում