ԳԳայանե Թամամյան

Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին և Ջանլուկա Մարչիանոն Պիացոլայի «Ավե Մարիայի» կատարումը նվիրեցին Արցախի պատերազմի զոհերի հիշատակին

Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին և Ջանլուկա Մարչիանոն Պիացոլայի «Ավե Մարիայի» կատարումը նվիրեցին Արցախի պատերազմի զոհերի հիշատակին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես եկավ Աստոր Պիացոլայի 100-ամյակին նվիրված համերգով‚ որի ընթացքում նվագախումբը և իտալացի բանդոնեոնահար‚ ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին կատարեցին Պիացոլայի ստեղծագործությունները։

Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին‚ խոսելով Պիացոլայի արվեստի մասին‚ նշեց‚ որ այն չափազանց ինքնատիպ է ու գեղեցիկ‚ յուրաքանչյուր ոք սիրում է նրա հոգեպարար երաժշտությունը։

Արգենտինացի կոմպոզիտորի հնչյունները ներկայացնում են մեր կյանքի յուրաքանչյուր պահը՝ մեր տխրությունը‚ ուրախությունը‚ ուժը‚ թախիծը։ Համերգը ղեկավարում էին դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը և Ջանլուկա Մարչիանոն։

Ջանլուկա Մարչիանոն և Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին Պիացոլայի «Ավե Մարիայի» կատարումը նվիրեցին Արցախի պատերազմի զոհերի հիշատակին։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում