ՄՄարիամ Մխիթարյան

Բրյուսելը զգուշացնում է Վրաստանին

Բրյուսելը զգուշացնում է Վրաստանին

Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ՝ ներառյալ արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավարն ու անդամները, հանդես են եկել հակավրացական հայտարարությամբ: Նրանք Եվրամիությանը կոչ են արել սառեցնել Վրաստանին ֆինանսական օգնության հետագա հատկացումը կառավարության և ընդդիմության միջև քաղաքական երկխոսության փորձերի ձախողումից հետո՝ հայտնում է ТАСС-ը:

Վրաստանը ներքաղաքական ճգնաժամից դուրս բերելու գործընթացն իրականացվում է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնի միջնորդությամբ: Սակայն դիվանագետի երկու փորձն էլ անցան ապարդյուն:

Պատգամավորները Վրաստանի իշխող կուսակցությունից պահանջել են ակտիվացնել ջանքերը ընտրական և դատական ​​համակարգերը բարեփոխելու հարցում:

2021 թվականի ընթացքում Վրաստանը պետք է ԵՄ-ից ստանա մոտ 60 միլիոն եվրո մակրոֆինանսական օգնություն: Եվրոպական խորհրդարանը իրավասու չէ որոշումներ կայացնել օգնության ծրագրերի իրականացման վերաբերյալ, նրա ձայնն ունի միայն խորհրդակցական նշանակություն: Որոշումներն ընդունում են Եվրոպական հանձնաժողովն ու ԵՄ խորհուրդը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում