ՆՆարե Ոսկանյան

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ 83 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ընդունեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը: Հիշեցնենք՝ այն հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վահագն Հովակիմյանն ու Համազասպ Դանիելյանը, նաև՝ անկախ պատգամավորներ Արման Բաբաջանյանն ու Սերգեյ Բագրատյանը: Նախագծի քվեարկությանը մասնակցեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, ինչպես նաև համահեղինակ երկու անկախ պատգամավորները: ԲՀԿ խմբակցությունը չէր մասնակցում ԱԺ այսօրվա արտահերթ նիստին, իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը՝ մինչ այդ նախագծի քննարկման ժամանակ քննադատելով օրինագիծը:

Հիշեցնենք՝ նախագծով նախատեսվում է հրաժարվել ռեյտինգային ընտրացուցակներից՝ անցում կատարելով պարզ համամասնական ընտրակարգի: Երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկազմակերպվի 24 ժամվա ընթացքում։

Օրենքի համահեղինակները վստահեցրել են՝ գործող իշխանությունը չի հրաժարվում Ընտրական օրենսգրքի մեծածավալ փոփոխության գաղափարից, փաթեթը այժմ Վենետիկի հանձնաժողովում ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ում է՝ խորհրդատվական կարծիք ստանալու համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում