ՄՄարիամ Մխիթարյան

Ռուս-իտալական լրտեսական սկանդալ

Ռուս-իտալական լրտեսական սկանդալ

Լրտեսության մեղադրանքով Իտալիան պատրաստվում է երկրից վտարել երկու ռուս դիվանագետի: Այս հայտարարությունն արել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն՝ գրում է euronews-ը:

Հռոմը պաշտոնական բողոք է ներկայացրել Ռուսաստանի դիվանագիտական ​​առաքելության ղեկավար Սերգեյ Ռազովին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հռոմում ձերբակալել են Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին և Իտալիայի ռազմածովային ուժերի ավագ սպային՝ գաղտնի տեղեկություններ փոխանցելու պահին: Ընդ որում՝ առաջին անգամ չէ, որ իտալացի սպան լրտեսում է հօգուտ Ռուսաստանի՝ յուրաքանչյուր փաթեթի համար ստանալով 5 հազար դոլար:

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ ռուսական կողմին հետաքրքրել են ոչ միայն Իտալիայի պաշտպանության ոլորտին վերաբերող փաստաթղթերը, այլև՝ ՆԱՏՕ-ի: Չի հաղորդվել, թե ինչ տեղեկատվության մասին է խոսքը, ինչպես նաև չեն նշվել գործով ներգրավված անձանց անունները: Հետաքննությունը ենթադրում է, որ իտալացի սպան Ռուսաստանի օգտին լրտեսության է դիմել ընտանիքում ֆինանսական դժվարությունների պատճառով:

Իտալիայի ԱԳՆ ղեկավար Լուիջի Դի Մայոն հայտարարել է, որ ՌԴ-ի դիվանագիտական ​​առաքելության աշխատակիցների կողմից ենթադրյալ լրտեսությունը և գաղտնի տվյալների գնումը սպառնում են ինչպես Իտալիայի, այնպես էլ ամբողջ Հյուսիսատլանտյան դաշինքի անվտանգությանը:

Մոսկվան էլ հույս է հայտնել, որ տեղի ունեցածը բացասաբար չի անդրադառնա Ռուսաստանի ու Իտալիայի հարաբերությունների վրա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում