ՄՄարի Կոստանյան

Հակոբ Արշակյանի՝ աշխատանքից ազատման մասին լուրերը կեղծ են. Տեղեկատվության ստուգման կենտրոն

Հակոբ Արշակյանի՝ աշխատանքից ազատման մասին լուրերը կեղծ են. Տեղեկատվության ստուգման կենտրոն

Այսօր մամուլում կրկին տեղեկություն է տարածվում այն մասին, թե Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հրաժարական է տվել, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն ստորագրել է։

ԲՏԱ նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մովսիսյանը, անդրադառնալով լուրին, հայտնում է, որ այն չի համապատասխանում իրականությանը։ «Հակոբ Արշակյանը շարունակում է կատարել իր աշխատանքային պարտականությունները, ավելին՝ այս պահին հանդիպման է»,- նշել է խոսնակը։

Լուրը հերքել է նաև ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը: «Այս պահի դրությամբ վարչապետի աշխատակազմը Հակոբ Արշակյանից ազատման մասին դիմում չի ստացել»,- ասել է Գևորգյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում