ՆՆարեկ Սահակյան

Լևոն Պաչաջյանը հեռանում է «Լինշոպինգ Սիթիից», բայց չի ավարտում կարիերան

Լևոն Պաչաջյանը հեռանում է «Լինշոպինգ Սիթիից», բայց չի ավարտում կարիերան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը հայտարարել է շվեդական «Լինշոպինգ Սիթիից» հեռանալու մասին:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ արդեն նախկին ակումբ «Լինշոպինգ Սիթիին», որտեղ անցկացրեցի 4 հրաշք տարիներ:

Հեռանում եմ՝ որպես ակումբի պատմության ընթացքում ամենաշատ գոլային փոխանցում կատարած և գոլ+պաս սիստեմով ամենաշատ միավոր հավաքած ֆուտբոլիստ:

Չնայած մտածում էի, որ Սիթին իմ կարիերայի վերջին ակումբը կլինի, բայց, պարզվեց, որ ոչ: Ես դեռ ուզում եմ խաղալ և շուտով նոր ակումբ կտեղափոխվեմ: Կտեսնվենք»,- գրել է Պաչաջյանը:

Հիշեցնենք, որ 37-ամյա Պաչաջյանը վերջերս նշանակվել է Եվրոպայում ՀՖՖ-ի դեսպան: 

 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում