ԳԳայանե Թամամյան

«Սևանի» ֆուտբոլիստ Օբաման Աֆրիկայի Ազգերի գավաթի ուղեգիր է նվաճել

«Սևանի» ֆուտբոլիստ Օբաման Աֆրիկայի Ազգերի գավաթի ուղեգիր է նվաճել
«Սևանի» կիսապաշտպան Սալոմոն Օբաման Հասարակածային Գվինեայի հավաքականի կազմում նվաճել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլի ուղեգիր։ Այս մասին հայտնում է ակոըմբի լրատվության բաժինը:

Կիսապաշտպանն իր երկրի հավաքականի կազմում մասնակցել է ընտրական վերջին երկու հանդիպումներին՝ Տանզանիայի և Թունիսի հավաքականների հետ։ Երկու խաղերում էլ Օբաման խաղադաշտում անցկացրել է 86 րոպե և փոխարինվել։

Հասարակածային Գվինեայի հավաքականը հաղթել է Տանզանիային 1։0 հաշվով և պարտվել Թունիսին՝ 1։2 հաշվով։ Վեց խաղերում վաստակելով 9 միավոր՝ թիմն ապահովել է երկրորդ տեղը խմբում և Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլի ուղեգիր  նվաճել։
 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում