ՎՎարդուհի Բալյան

Արմավիրի մարզի համայնքների ներտնտեսային ոռոգման համակարգերի բարեկարգումը շարունակվում է. Սուրեն Պապիկյան

Արմավիրի մարզի համայնքների ներտնտեսային ոռոգման համակարգերի բարեկարգումը շարունակվում է. Սուրեն Պապիկյան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է՝ Արմավիրի մարզի համայնքների ներտնտեսային ոռոգման համակարգերի բարեկարգումը շարունակվում է:

«Երվանդաշատում կվերականգնվի 1,5 կմ ներտնտեսային ջրանցք, ոռոգվող հողատարածքները կավելանան 65 հեկտարով։

 
Տալվորիկում կվերականգնվի մոտ 2,4 կմ ներտնտեսային ջրանցք։ Ոռոգվող հողատարածքները կավելանան 65 հեկտարով։ Մյասնիկյանում լրացուցիչ 55 հա ոռոգելու հնարավորություն կընձեռվի, կվերականգնվի մոտ 2,3 կմ ներտնտեսային ջրանցք:

 

Նշված բնակավայրերում կբարեկարգվի ընդհանուր 6,2 կմ երկարությամբ ջրային ենթակառուցվածք։ Ոռոգելի հողատարածքները կավելանան շուրջ 185 հեկտարով։
 
Բոլոր համայնքներում էականորեն կնվազի ոռոգման ջրի կորուստը, ինչը նախկինում հասնում էր մինչև 60 տոկոսի։ Կնվազեն նաև շահագործման ծախսերը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նախարարը:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում