ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիայում մեկ օրում գրանցվել է Աթաթուրքի արձանների պղծման 3 դեպք

Թուրքիայում մեկ օրում գրանցվել է Աթաթուրքի արձանների պղծման 3 դեպք

Վերջին տարիներին Թուրքիայում աճում են Հանրապետության հիմնադիր, առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի արձանների, կիսանդրիների, պատկերների նկատմամբ կատարվող տարատեսակ հարձակումները՝ հայտնում է ermenihaber-ը։

Մարտի 28-ին հարձակումներ են եղել Թուրքիայի հյուսիսարևմտյան Թեքիրդաղ նահանգի Մարմարա Էրեղլիսի շրջանի 3 տարբեր դպրոցների բակերում տեղադրված Աթաթուրքի արձանների վրա՝ դրանք ներկով ու վիրավորական գրություններ թողնելով: 

Միջադեպն անմիջապես դատապարտել են Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության ներկայացուցիչները:

Կուսակցության պատգամավորներից մեկը կատարվածը ծրագրված հարձակում է որակել և մեղադրել իշխանություններին: Նա գրել է. «Նրանք, որոնք քաջալերում են Աթաթուրքի կիսանդրիների վրա հարձակվողներին, վերջիններիս չափ մեղավոր են: Պարզվում է, որ ոմանց ոչ միայն անհանգստացնում է Աթաթուրքը, այլև Աթաթուրքի՝ մեր երկրին պարգևած անկախությունը»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում