ԳԳայանե Թամամյան

Թատրոնի միջազգային օրը՝ Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում

Թատրոնի միջազգային օրը՝ Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում
Այսօր՝ մարտի 27-ին, Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանի հյուրընկալ հարկի տակ կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված Թատրոնի միջազգային օրվան և թատրոնի հիմնադրման 90-ամյա հոբելյանին: Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանից: 

Ներկա էին Լոռու մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի ավագ մասնագետ Մանուշակ Քոչարյանը, Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանը, թատրոնի վաստակաշատ դերասաններ և աշխատակիցներ:

Թանգարանի տնօրեն Արմինե Ավդալյանը ողջունել է ներկաներին և շնորհավորանքի խոսքեր ուղղել թատրոնի հիմնադրման 90 ամյակի առթիվ: Նա շնորհավորագիր է հանձնել թատրոնի տնօրենին, իսկ վերջինս շնորհակալություն է հայտնել կազմակերպված միջոցառման և ևս մեկ անգամ թատրոնի դերն ու նշանակությունը արժևորելու համար:

երասաններ Ռոզա Մխիթարյանը, Արամայիս Սարգսյանը,Վրույր Հարությունյանը, Հայկ Թորոսյանը ևս հանդես են եկել երախտիքի խոսքերով և շնորհակալություն հայտնել իրենց տոնը նշանակալի դարձնելու համար:

Ներկաներին շնորհավորել և գեղեցիկ բանաստեղծություն է նվիրել Մ. Քոչարյանը, ով բարձր է գնահատել թանգարանի անձնակազմի կատարած աշխատանքը, ողջունել համագործակցությունը թանգարանի և թատրոնի միջև և հույս հայտնել, որ նման միջոցառումները կլինեն շարունակական:
 
Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանի անձնակազմի անդրադարձը սիրելի աբելյանցիներին ևս մեկ անգամ ապացույցն էր այն բանի, որ նրանք բարձր են գնահատում թատրոնի մեծ ավանդն ու ներդրումը հայ մշակույթի զարգացման գործում և կարևորում են այն հանգամանքը, որ աշխարհին թատերական մի ամբողջ աստղաբույլ տված ժողովուրդը ունենա նրանց անվանն ու վաստակին արժանի թատրոն:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում