ՄՄերի Եգորյան

Հայաստանը կունենա տարածաշրջանի լավագույն ուսումնամարզական համալիրներից մեկը. Արայիկ Հարությունյան

Հայաստանը կունենա տարածաշրջանի լավագույն ուսումնամարզական համալիրներից մեկը. Արայիկ Հարությունյան

Հայաստանը կունենա տարածաշրջանի լավագույն ուսումնամարզական համալիրներից մեկը՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ շուտով կմեկնարկեն Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցի շինարարական աշխատանքները, ինչը բացառիկ է մարզահամալիրների կառուցման ոլորտում վերջին տասնամյակներում:

 
«Մոտ 5 միլիարդ դրամ արժողությամբ համալիրը կունենա տարբեր մարզաձևերի համար նախատեսված դահլիճներ, մարզասրահներ, մարզադաշտեր:
 
Պետությունը մեծ ուշադրություն է դարձնում մեծ սպորտի զարգացմանը, և նման լուրջ ֆինանսական ներդրումը դրա լավագույն ապացույցներից մեկն է»,- գրել է Հարությունյանը:
 
Ավելի վաղ հայտնել էինք՝ Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզական համալիրի կառուցման համար հատկացվել է 500 մլն դրամ:
 
 
 
 
 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում