ՄՄարիա Գաբրիելյան

ՀՀ արտգործնախարարն ու ԱՀ ԱԺ նախագահը քննարկել են հայ ռազմագերիներին ու պատանդներին հայրենիք վերադարձնելու հարցը

ՀՀ արտգործնախարարն ու ԱՀ ԱԺ նախագահը քննարկել են հայ ռազմագերիներին ու պատանդներին հայրենիք վերադարձնելու հարցը

Աշխատանքային այցով Երևանում գտնվող ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը մարտի 26-ին հանդիպել է ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետպատերազմյան Արցախում առաջացած սոցիալ-տնտեսական, հումանիտար և այլ ժամանակածին խնդիրներ, անդրադարձել դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Հանդիպմանը ՀՀ արտաքին գերատեսչության և ԱՀ խորհրդարանի ղեկավարները, մասնավորապես, խոսել են հայ ռազմագերիներին ու պատանդներին հայրենիք վերադարձնելու շուրջ ձեռնարկվող միջոցառումների մասին:

Երկուստեք դատապարտելի են համարել Ադրբեջանի որդեգրած հայկական կրոնական և պատմամշակութային ցեղասպանությունը, այս առումով կարևորել արտաքին գերատեսչության՝ միջազգային կառույցներին ուղղված կոչերը:

Հանդիպմանը ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, նշել է.

«Ճգնաժամային իրավիճակում հայտնված ցանկացած պետության համար լավագույն տարբերակը, թերևս, արտահերթ ընտրությունների անցկացումն է: ՀՀ-ում ստեղծված իրադրությունը ինքնին պահանջում է խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Եթե ուզում ենք ունենալ անվտանգ Արցախ, ապա պետք է ունենանք կայուն Հայաստան և հզոր Սփյուռք»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում