ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիայի պաշտպանության նախարարը խոսել է Հայոց ցեղասպանության թեմայից

Թուրքիայի պաշտպանության նախարարը խոսել է Հայոց ցեղասպանության թեմայից

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մեջլիսում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է սենատորների՝ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու կոչին՝ ուղղված ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ գրում է ermenihaber-ը։

Աքարը նշել է, որ այդ հարցն օրակարգում է հայտնվում մարտ և ապրիլ ամիսներին: Կրկնելով Թուրքիայի իշխանությունների նույնաբովանդակ մտքերը՝ նա ասել է, որ այդ հարցի շուրջ իրենք բազմիցս խոսել են, քննարկել ու պատմել և շարունակելու են պատմել:

Աքարը պնդել է, որ թեմայի վերաբերյալ ԱՄՆ ազգային արխիվում գրավոր տեղեկություններ կան, և բոլոր մտավորականներին, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքական գործիչներին, ինչպես նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներին կոչ է արել  ուսումնասիրել այդ արխիվները:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների 37 սենատոր միացել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի նամակին՝ նախագահ Ջո Բայդենին կոչ անելով հետևել Կոնգրեսին ու պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Մենենդեսը նամակում Բայդենին հիշեցրել է, որ նախկինում, այդ թվում և 2020 թվականի նախընտրական քարոզարշավի շրջանակում, նա ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: «Մենք հորդորում ենք նույնն անել արդեն նախագահի պաշտոնում՝ հստակեցնելով, որ ԱՄՆ կառավարությունը ճանաչում է այս սարսափելի ճշմարտությունը»,- ասվում է նամակում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում