ԴԴավիթ Մուրադյան

ԱՄՆ Պետդեպարտամենտը պահանջում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներն այցելեն Արցախ

ԱՄՆ Պետդեպարտամենտը պահանջում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներն այցելեն Արցախ

Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը պահանջում է, որ ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակութային հարցերով կազմակերպության՝ UNESCO-ի ներկայացուցիչներն այցելեն Արցախ՝ գնահատելու պատմամշակութային ժառանգության պահպանության հետ կապված իրավիճակը՝ Վաշինգտոնում «Լուրեր»-ի թղթակցի հարցմանն ի պատասխան՝ հայտարարել է ամերիկյան արտաքին գերատեսչության ներկայացուցիչը։

«Մոտիկից հետևում ենք Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում իրավիճակին։ Շարունակում ենք հանձնառու լինել օգնելու Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնելու հակամարտության խաղաղ և մնայուն կարգավորմանը»,- նշված է պատասխանի սկզբում։ Այնուհետև ԱՄՆ արտաքին գերատեսչությունը կողմերին կոչ է արել հարգել միջազգային իրավունքի ներքո ստանձնած հանձնառությունները և պարտավորությունները, որոնց թվում է նաև կրոնական և մշակութային վայրերի պահպանությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում