ԱԱրսեն Մկրտչյան

Հայ և ռուս գործընկերներից կազմված սակրավորական խումբն Արցախում կիրականացնի ինժեներահետախուզական աշխատանք

Հայ և ռուս գործընկերներից կազմված սակրավորական խումբն Արցախում կիրականացնի ինժեներահետախուզական աշխատանք

Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանն այսօր ընդունել է Արցախում հումանիտար առաքելությամբ գտնվող ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման նախարարության հավաքական խմբի ավագ Վլադիսլավ Գադեևին:

 

Համագործակցության շրջանակներում երկու գործընկեր կառույցների միջև ստեղծվել է օպերատիվ 3 խումբ:
 

Վաղվանից հայ և ռուս գործընկերներից կազմված սակրավորական խումբն Արցախի տարածքում կիրականացնի ինժեներահետախուզական աշխատանք, որի նպատակն Արցախի բնակչության ազատ ու անվտանգ տեղաշարժի ապահովումն է, ինչպես բնակավայրերում, այնպես էլ դաշտավայրային ու անտառային գոտիներում:

 

ԱՀ ներքին անվտանգության նկատառումներից ելնելով՝ վթարափրկարարական օպերատիվ խումբը ԱԻ պետական ծառայության Լիսագորի հենակետում համատեղ կիրականացնի հերթապահ ծառայություն:

 

Հաջորդ խումբն ընդգրկված կլինի թիկունքային հումանիտար աշխատանքներում և հիմնականում կզբաղվի բեռնափոխադրումներով ու այլ մարդասիրական ծրագրերով:

 

Ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանը շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերներին՝ 2020 թվականի նոյեմբերից առ այսօր Արցախի գործընկեր կառույցին աջակցելու, համագործակցության ամրապնդման և համատեղ արդյունավետ աշխատանքի համար:

 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում