Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում մարտի 25-ին նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող՝ Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբի գլխավորած պատվիրակությանը։
Հակոբ Արշակյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբի հետ քննարկել է Իրաքի հետ երկկողմ համագործակցության հնարավորությունները ռազմարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։










