ԱԱրսեն Մկրտչյան

ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է ՀՀ-ում Իսլանդիայի նորանշանակ դեսպանին

ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է ՀՀ-ում Իսլանդիայի նորանշանակ դեսպանին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Հայաստանում Իսլանդիայի նորանշանակ դեսպան Աուրնի Տոր Սիգուրդսոնին (նստավայրը՝ Մոսկվա)։

Նախարար Սուրեն Պապիկյանի և իր անունից ողջունելով հյուրին՝ Վ․ Տերտերյանը հույս է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-իսլանդական հարաբերությունների զարգացմանը և առկա ներուժի լիարժեք օգտագործմանը։

Փոխնախարարը նշել է, որ Հայաստանն ու Իսլանդիան միջազգային հարթակներում, մասնավորապես՝ ԵԽ տարբեր կառույցների շրջանակում, ունեն համագործակցության հաջողված փորձ, և վստահություն է հայտնել, որ այս այցը նոր ազդակ կհաղորդի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ դիվանագիտության խորացման համար։

Փոխնախարարը հեռանկարային է համարել փորձի փոխանակումը և հետագա փոխգործակցությունը տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, տեղական ժողովրդավարության զարգացման, միջհամայնքային կապերի ընդլայնման, տրանսպորտային հաղորդակցության և էներգետիկ ենթակառուցվածքների դիվերսիֆիկացիայի և այլ բնագավառներում։

Վ․ Տերտերյանը առանձնահատուկ կարևորել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում հայկական պատմամշակութային արժեքների պահպանման ուղղությամբ Իսլանդիայի ունեցած նշանակալի դերակատարումը և հետագա աջակցությունը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Սիգուրդսոնին փոխադարձ պատրաստակամություն է հայտնել նպաստել երկու երկրների միջև փոխգործակցության ընդլայնմանը:

Դեսպանի խոսքով՝ իսլանդական կողմը հետաքրքրված է մատնանշված ոլորտներում չիրացված ներուժը երկուստեք օգտագործելու և քաղավիացիայի, ջերմային էներգետիկայի, վարչատարածքային բարեփոխումների շրջանակներում փորձի փոխանակման հարցում։

Զրուցակիցները վերահաստատել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխշահավետ համագործակցության զարգացման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում