«Հեռուստամարաթոն-2016»-ի արդյունքում հավաքվել է 15 միլիոն 428 հազար 777 դոլար

«Հեռուստամարաթոն-2016»-ի արդյունքում հավաքվել է 15 միլիոն 428 հազար 777 դոլար

Ավարտվեց «Հայաստան» համայկական հիմնադրամի 19-րդ հեռուստամարաթոնը, որն անցկացվեց «Իմ Արցախը» խորագրի ներքո: Հեռուստամարաթոնն արձանագրեց 15 միլիոն 428 հազար 777 միլիոն դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում:

Համազգային դրամահավաքի հանգանակությունները նպատակաուղղվելու են Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաև Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցմանը: Կշարունակվեն նաև նպատակային հատկացումներով ծրագրերը Հայաստանում, այդ թվում՝ Արցախում:

Նշենք, որ «Հեռուստամարաթոն-2015»-ն արձանագրել էր 10 միլիոն 378 հազար 465 դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում