ՆՆարե Ոսկանյան

ԱԺ ընդունեց քննարկված բոլոր նախագծերը

ԱԺ ընդունեց քննարկված բոլոր նախագծերը

Կառավարության և պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Հերիքնազ Տիգրանյանի, Լուսինե Բադալյանի, Արփինե Դավոյանի, Հրաչյա Հակոբյանի, Արսեն Միխայլովի, Կորյուն Մկրտչյանի, Վանիկ Օհանյանի ներկայացրած «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց 93 կողմ, 0 դեմ, 4 ձեռնպահ ձայներով:

Կառավարության ներկայացրած «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 80 կողմ, 4 դեմ, 19 ձեռնպահ ձայներով:

ԱԺ պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի, Նաիրա Զոհրաբյանի, Իվետա Տոնոյանի ներկայացրած «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 112 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:

Կառավարության ներկայացրած «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 77 կողմ, 3 դեմ, 19 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Կառավարության ներկայացրած «Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 77 կողմ, 4 դեմ, 18 ձեռնպահ ձայներով:

ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանի ներկայացրած «Հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 89 կողմ, 0 դեմ, 20 ձեռնպահ ձայներով: 

ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի ներկայացրած «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 92 կողմ, 0 դեմ, 20 ձեռնպահ ձայներով: 

Խորհրդարանն այսպիսով սպառեց իր հերթական նստաշրջանի օրակարգը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում