ՆՆարե Ոսկանյան

Ապրիլի 19-ը՝ Հարկ վճարողի օր. խորհրդարանն ընդունեց նախագիծը

Ապրիլի 19-ը՝ Հարկ վճարողի օր. խորհրդարանն ընդունեց նախագիծը

Կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ, կիրականացվեն հարկ վճարողի օրինապահ վարքագիծը խրախուսող միջոցառումներ, որոնց նպատակն է խթանել հարկային մարմին - հարկ վճարող հարաբերությունները, իսկ ապրիլի 19-ը կսահմանվի Հարկ վճարողի օր:

Կառավարության ներկայացրած Հարկային օրենսգրքում և «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 78 կողմ, 3 դեմ, 21 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Հիշեցնենք, որ նախագծի ընդունումը պայմանավորված էր ՀՀ Կառավարության որդեգրած՝ հարկային կամավոր կարգապահության խրախուսման, օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու, ինչպես նաև հարկային մարմին - հարկ վճարող գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդման համար անհրաժեշտ նորմատիվ հիմքերի ապահովմամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում