ՄՄարիամ Մխիթարյան

Էրդողանը խոսել է Գերմանիայի և Իտալիայի ղեկավարների հետ

Էրդողանը խոսել է Գերմանիայի և Իտալիայի ղեկավարների հետ

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը տեսակապով զրուցել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ և քննարկել Թուրքիա-ԵՄ և Թուրքիա-Գերմանիա հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային այլ թեմաներ՝ տեղեկացնում է ermenihaber-ը:

Էրդողանը կարևորել է Մերկելի անձնական ներդրումը Թուրքիա-ԵՄ հարաբերություններում երկխոսությունն ակտիվացնելու հարցում: Թուրքիայի նախագահը նկատել է, որ այս իրավիճակում պետք է ջանք գործադրել, որպեսզի Թուրքիա-ԵՄ հարաբերությունների կարևորությունը հասկանալ չցանկացող որոշ անդամ երկրներ չփչացնեն դրանք:

Էրդողանը խոսել է նաև Թուրքիայի և ԵՄ-ի միջև 2016-ի մարտի 18-ին կնքված Միգրացիոն համաձայնագրի թարմացման, վիզային ռեժիմի ազատականացման, մաքսային միության պայմանագրի արդիականացման և անդամակցության վերաբերյալ բանակցությունները վերսկսելու անհրաժեշտության մասին: 

Մերկելից բացի՝ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել նաև Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ: Թուրքիայի նախագահը նախ շնորհավորել է նրան ընտրվելու կապակցությամբ և դարձյալ ընդգծել փախստականների հարցերը կարգավորելու նպատակով 2016-ին Թուրքիայի ու ԵՄ-ի միջև կնքված միգրացիոն համաձայնագրի թարմացման անհրաժեշտությունը: Հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանն անդրադարձել է նաև Արևելյան Միջերկրականի, Էգեյան ծովի ու Կիպրոսի թեմաներին՝ հայտնելով, որ աջակցում է Կիպրոսում 2 ինքնիշխան, հավասար պետությունների գոյակցության տարբերակին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում