ՄՄարիամ Մխիթարյան

Բորելը Ռուսաստանին համարել է «վտանգավոր հարևան»

Բորելը Ռուսաստանին համարել է «վտանգավոր հարևան»

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելը Ռուսաստանին անվանել է «վտանգավոր հարևան», բայց և կոչ է արել բաց պահել այն ուղիները, որոնք անհրաժեշտ են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրները լուծելու համար՝ գրում է РИА Новости-ն:

ԵՄ բարձր ներկայացուցիչը չորեքշաբթի ժամանել է Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայան, մասնակցելու արտգործնախարարների մակարդակով Դաշինքի խորհրդի նիստին, որի ընթացքում քննարկվելու են ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի հարաբերությունները:

«Մենք պետք է քննարկենք Ռուսաստանի հետ կապի միջոցները: Ռուսաստանը հարևան է ու վտանգավոր հարևան, բայց պետք է նրա հետ լուծենք ընդհանուր շահեր ներկայացնող որոշ հարցեր, ինչպիսիք են Իրանի հետ միջուկային համաձայնագիրը կամ կլիմայի փոփոխությունը: Միաժամանակ մենք պետք է զսպենք Ռուսաստանին ու հակադրվենք նրան»,- ասել է Բորելը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում