ՆՆարե Ոսկանյան

Հռոմի պապի մասին պատմող ֆիլմը կպատմի նաև Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նրա ջանքերի մասին

Հռոմի պապի մասին պատմող ֆիլմը կպատմի նաև Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նրա ջանքերի մասին

Հռոմի Ֆրանցիսկոս պապի մասին պատմող «Ֆրանչեսկո» ֆիլմը մարտի 28-ից կցուցադրվի DiscoveryPlus ծառայության միջոցով: Ֆիլմի ռեժիսորը 2016 թվականին փաստավավերագրական ֆիլմերի անվանակարգում «Օսկարի» առաջադրված Եվգենի Աֆինեևսկին է, պրոդյուսերը՝ Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական կենտրոնի համաղեկավար, պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանը:

«Մեծ պատիվ էր ինձ համար գտնվել այնտեղ, երբ Ֆրանցիսկոս պապն աղոթում էր Հայոց ցեղասպանության թանգարանում և ամբողջ աշխարհի ուշադրությունը դարձյալ սևեռում Հայաստանի վրա: Այս կիրակի DiscoveryPlus-ի միջոցով դիտեք Francesco ֆիլմը և իմացեք Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նրա ներդրած հզոր ջանքերի և շատ այլ բաների մասին:

Ի հեճուկս տասնամյակներ շարունակվող ժխտման և ժխտողների կողմից աշխարհաքաղաքական մանևրների՝ ԱՄՆ Սենատը, Ներկայացուցիչների պալատը, Կոնգրեսի գրադարանը և քաջատեղյակ աշխարհն այսօր հրապարակավ ճանաչում են պատմական փաստերը: Ներկայումս Կոնգրեսի անդամները կոչ են անում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- գրել է Իսրայելյանը՝ օգտագործելով #KeepThePromise հեշթեգը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում