ՎՎարդուհի Բալյան

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 450 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 450 նոր դեպք

Մարտի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 450 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 278 628 է: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»:

Երեկ իրականացվել է 23 293 թեստավորում, որից 13 751-ը՝ հակամարմինների թեստով, 9 542-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 254 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 270 922 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 8 մարդ, ընդհանուր՝ 3 722:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում