ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ նախագահը որոշել է արգելել զենք կրելը

ԱՄՆ նախագահը որոշել է արգելել զենք կրելը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին կոչ է արել ակտիվացնել զենքի նկատմամբ հսկողությունը կամ այն արգելելուն ուղղված ջանքերը: Նրա խոսքերը մեջբերում է Reuters-ը:

«Ես մեկ րոպե կամ մեկ ժամ չեմ ցանկանում սպասել՝ կյանքեր փրկելու միջոցառումներն սկսելու համար: Կոչ եմ անում Ներկայացուցիչների պալատի և Սենատի իմ գործընկերներին՝ ակտիվ գործողություններ ձեռնարկել»,- ասել է նախագահը:

Բայդենի կարծիքով՝ զենքի արգելքը բռնությունը կանխելու լավագույն միջոցներից մեկն է: Առաջարկը հնչել է Կոլորադոյի ողբերգական դեպքի ֆոնին: Դա ԱՄՆ-ում զանգվածային կրակոցների երկրորդ դեպքն է մեկ շաբաթվա ընթացքում: Առաջինի ժամանակ սպանվեց 8, երկրորդի դեպքում՝ 10 մարդ:

Զենք կրելու իրավունքն ամրագրված է ԱՄՆ Սահմանադրության երկրորդ փոփոխության մեջ, և շատ ամերիկացիներ դա գնահատում են:

Միաժամանակ, ըստ հարցումների, ամերիկացիների մոտ 70 տոկոսը կողմ է զենք կրելու խիստ սահմանափակումների հաստատմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում